-
25.09.2016|
08:49
Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի մեկնարկը տրված է: Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 24-25-ին կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. ցուցահանդեսներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ:
-
23.09.2016|
17:53
Սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարան էին այցելել դպրոցահասակ երեխաներ՝ ծանոթանալու մեծ նկարիչ, քանդակագործ Քոչարի կյանքին, ստեղծագործությանը։ Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո դպրոցականներն ունկնդրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլի՝ Օտրի Տրիոյի համերգը։
-
23.09.2016|
15:57
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում անցկացվեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայվող «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը:
-
23.09.2016|
10:28
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթի շուրջ բարձրացած աղմուկից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հակոբ Ղազանչյանը:
-
23.09.2016|
09:51
«Երբ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհվում էր, պետությունը պարտավորություն էր դրել սեփականատիրոջ առջև` թվայնացնել «Հայֆիլմի» ահռելի ժառանգությունը` 460 ֆիլմ: Այդ պարտավորությունը ամբողջությամբ չի կատարվել, թվայանցվել է մոտ 300 ֆիլմ, այն էլ որակի հետ կապված խնդիրներ կան»:
-
23.09.2016|
09:49
«Իրատեսի» հյուրը կինոգետ, արվեստագիտության թեկնածու ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆՆ է: Նրա «Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» գիրքը (Երևան, 2011) օրերս լույս է տեսել անգլերեն՝ լրամշակված տարբերակով (Cinema of Armenia: An Overview, Costa Mesa, California 2016), ինչի առթիվ էլ նրան սիրով հրավիրել ենք հարցազրույցի:
-
22.09.2016|
14:57
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա «Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում» ռուսերեն գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը, կազմող և թարգմանիչ՝ Կարինե Խալաթովա:
-
22.09.2016|
11:11
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկվա «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
-
21.09.2016|
18:45
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդիսավորությամբ տրվեց «Գրական տապան 2016» փառատոնի մեկնարկը: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնն այս տարի Հայաստանում կհամախմբի աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչների:
-